Այս պահին կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված է 300 անձ։ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե կա՞ որդյոք տեսակցության կարգ և ովքեր իրավունք ունեն տեսակցելու մեկուսացվածներին։ Hraparak.am—ին տեղելացրեցին, որ տեսակցության կարգ չկա, մեկուսացվածների մոտ մտնելու իրավունք ունեն միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15-ին Կառավարությունը քննարկելու է երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը։