Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինը և խնդրում են օտարերկրյա քաղաքացիներին վերադառնալ տուն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի նախարարությունների կողմից տարածված հաղորդագրությունները: Իսրայելի առողջապահության նախարարության 2020-ի մարտի 14-ի հրամանի համաձայն՝ զբոսաշրջիկները չեն կարող շարունակել ճանապարհորդությունն այցելելով տեսարժան վայրեր: Օտարերկրյա քաղաքացիները պետք է մնան հյուրանոցներում և հնարավորինս շուտ վերադառնան տուն:
Հյուրանոցներից պահանջվում է, որպեսզի միաժամանակ 10 անձից ավելի մարդ չգտնվի նույն տարածքում։