«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսներում, կարծես, որոշակի վերադասավորումներ են սկսվել։
Մասնավորապես նրանց, ավելի կոնկրետ՝ Քոչարյանի որդուն պատկանող Ց ապահովագրական ընկերության սեփականատերերի ցանկում հայտնվել է Արաբկիրի նախկին թաղապետ, Քոչարյանի մոլի աջակից, դատարանների առաջ նրա ազատության համար պայքարող Հովիկ Շահինյանը։
Ուշագրավ է, սակայն, որ ընկերության պաշտոնական կայքում հիմնադիրներն են Լևոն Քոչարյանն ու ոմն Վահագն Խաչատրյան։ Ստացվում է, որ Քոչարյանները կա՛մ իրենց վրայից հանում են բիզնեսները և ձևակերպում են դրանք կրիմինալի վրա, կա՛մ այսկերպ լավություն են անում իրենց լավագույն աջակիցներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: