«Ժամանակ» թերթը գրում է. «Կարդալով 14.02.2020 թ. արհմիությունների կոնֆեդերացիայի գրությունը կառավարության անդամին՝ կարելի է մտածել, որ նամակագրի ողջ կենսագրությունը եղել է անբիծ։
Միայն այն փաստը, որ Հանրապետության հրապարակի 4 վիթխարի շենքերից մեկը կոպեկներով և «անհասկանալի» արագությամբ վաճառվեց ՀԱՄԿ բոլոր ժամանակների իրական ղեկավար, ՀԱՄԿ նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանի գործընկեր, կարկառուն հանրապետական, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի «Գինեքար» ՍՊԸ-ին՝ ունի բազում հարցեր, որոնք ուղիղ գծով տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան։
2007 թվականից, վաճառքի օրվանից առ այսօր շենքը մեկ օր անգամ չի գործել՝ չվճարելով պետությանը հավանական հարկերը։ Շենքի հյուրանոցը և ռեստորանային համալիրը (նախկին «Սենիոր») աշխատեցնում էր Խաչիկի որդին որպես Հոսթել։
Իրականում ժամանակին Քոչարյանը ստիպել էր, որ Սամվել Սարգսյանը շենքը արագ գնի, որպեսզի «ատկատն» իրեն բաժին հասնի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին։ Այդ արագության պատճառով Սամվել Սարգսյանն առ այսօր վնասներ է կրում շենքի առումով, իսկ օգուտները, բնականաբար, ներդրվեցին «Տոյոտա», «Նաիրի Ինշուրարս»-ներում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: