Հայտնի են սառցախցիկում կորոնավիրուսի պահպանման ժամկետները։ Աբու-Դաբիի Քլիվլենդյան կլինիկայի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար բժիշկ Մոհամադ Մոոթին պատմել է, որ COVID-19-ը կարող է զրոյից ցածր ջերմաստիճաններում պահպանվել մինչև երկու տարի, եթե այն նման է միևնույն ընտանիքի կորոնավիրուսներին։ Նրա խոսքերն է մեջբերում Al Arabiya-ն։

Փորձագետը հերքել է այն կարծիքը, թե ծայրահեղ ջերմաստիճանները կարող են սպանել վիրուսը։ Մոոթիի խոսքերով, գիտնականները կորոնավիրուսի նման շտամերի հետազոտություններ են անցկացրել և պարզել են, որ դրանք կարող են պահպանվել մինչև զրոյից ցածր քսան աստիճանում՝ ըստ Ցելսիուսի։

Բժիշկը նաև պատմել է վերջին հետազոտությունների մասին, որոնց համաձայն կորոնավիրուսները կարող են պահպանվել մինչև 72 ժամ սառնարանի միջին ջերմաստիճանի դեպքում (4 աստիճան ըստ Ցելսիուսի)։ Վարակաբանի խոսքերով, եթե նոր կորոնավիրուսը նույնքան կայուն է, ինչպես իր նախորդները, ապա այն կարող է պահպանվել սառցախցիկների մթերքների և պատերի վրա։