Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր մերժեց Հեղինե Պետրոսյանի դիմումը, որով նա խնդրել էր Շուշիի մեկուսարանի խցի պատուհանի «ճաղավանդակից դուրս ցցված մետաղե ձողից» սավանով կախված իր որդու՝ Հայկ Մովսիսյանի գործով իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ: Հեղինե Պետրոսյանի հետ դատարան ներկայացավ նրա շահերը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա Aravot.am-ին ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի այս որոշումը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բաբայանը այս տարվա հունիսի 5-ին իր որոշմամբ մերժել էր Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ եւ նա պահանջել էր վերացնել քննիչի այդ որոշումը: Քննիչը դատարան էր բերել այս տարվա մարտի 28-ի ՀՔԾ-ի այն որոշումը, որով Լեռնային Ղարաբաղում Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու եւ պաշտոնատար անձանց գործողությունների հետ կապված քրեական գործ հարուցելու գործերը միացվել էր մեկ վարույթում: Հեղինե Պետրոսյանը չի հավատում, որ իր որդին ինքնասպան է եղել Շուշիի մեկուսարանում: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ խցում եղել են 8 հոգի՝ «քնած», դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 12.50-1.00-ի ընթացքում (դա այն ժամն է, երբ հավանական չէ, որ ազատազրկվածները կարող է խորը քնով քնած լինեն): Նա հայտնեց, որ որդու ձեռքի մատը, ոտքի բութ մատը ջարդված են եղել, լյարդի շրջանում եղել են կապտուկներ: Մայրը զրկված է եղել ԼՂՀ դատախազության քննչական մասում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու, հարցեր առաջադրելու հնարավորությունից: Այս պահին էլ նա զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Հեղինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, երբ դատավոր Աղաբեկյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել որդուն, որդու վերջին խոսքն է եղել՝ «Ես մեղավոր չեմ, ես հիվանդ եմ»: Այդ երեխան փակ տարածության մեջ չէր կարող մնալ եւ ունեցել է հոգեկանի հետ կապված խնդիրներ: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը արդարացրել է Հայկ Մովսիսյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա: Հ. Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ թե Ղարաբաղում եւ թե այստեղ համոզիչ բացատրություն չեն տալիս որդու մահվան հետ կապված եւ ինչպես հետաքննությունը, այնպես էլ նախաքննությունը, հասանելի չէ իր ընտանիքի համար: Ի դեպ, երեկ դատական նիստի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դիակի կրկնակի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Հայկ Մովսիսյանի աջ նախաբազկի վրա առկա է եղել քերծվածք մինչ մահը, այսինքն` մինչ մահանալը Հայկ Մովսիսյանը մեկուսարանում ենթարկվել է բռնության: Իր միակ որդուն կորցրած Հեղինե Պետրոսյանը չի բացառում նաեւ արտաշիրման հնարավորությունը:
aravot.am
Այս թեմայով
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մուտքը չի խրախուսվում
Իսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետ
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը
Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 27-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մո...
1
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդ...
2
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապար...
3
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ...
4
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է ...
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին