Այսօր` հուլիսի 16-ին, կայանալու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հերթական հանդիպումը:
Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, արտագնա մրցավեճում ուժերն է չափելու «Կռիլյա Սովետովի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվողը ընդգրկված է մոսկովյան թիմի մեկնարկային կազմում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:30-ին: