Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am   կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected] , [email protected] , ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/? ref=bookmarks », - նշված է հայտարարության մեջ: