Մոսկվայի իշխանությունները թույլ են տվել կորոնավիրուսի թեթև տեսակով հիվանդներին բուժվել տնային պայմաններում։ Համապատասխան հրամանը հրապարակվել է առողջապահության մայրաքաղաքային վարչության կայքում։
Նրանք, ովքեր չունեն լուրջ ախտանշաններ, ինքնամեկուսացվելու են, ասվում է փաստաթղթում։ COVID-19-ի սրման դեպքում առաջարկվում է բժիշկ կանչել։
Մայրաքաղաքի իշխանությունները հրահանգել են հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդ 65 տարեկանից բարձր անձանց, հղիներին, քրոնիկ սրտային անբավարարությամբ հիվանդներին, շաքարախտով, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, բրոնխիալ ասթմայով հիվանդներին։