Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «Новое время»-ն:
Տղամարդը, ում տարիքը չի նշվում, ավտոբուսով Յունան նահանգից ուղևորվում էր Շադոնդ նահանգ՝ աշխատանքի։ Նրա հանկարծակի մահից հետո բժիշկներն արագ ախտորոշել են հիվանդությունը: Պարզվել է, որ տղամարդը վարակված է եղել հանտավիրուսով: Ավտոբուսի մյուս 32 ուղևորները տեղափոխվել են կարանտին:
Օրթոհանտավիրուսները կամ հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք տարածվում են հիմնականում կրծողների կողմից և կարող են դրսևորվել բազմաբնույթ կլինիկական ախտանիշներով։ Վիրուսն ինքնին այնքան էլ ուսումնասիրված չէ և դրա դեմ չկա պատվաստանյութ:
Այնուամենայնիվ, շատ հայտնի բժիշկներ հանտավիրուսից մահվան դեպքի մասին տեղեկություններից հետո հայտարարել են հանրությանը, որ դա «կորոնավիրուս 2» չի կարող համարվել:
«Սա հիստերիա է,- մեկնաբանում է Սթեֆանի Սմիթը՝ Ալբերտայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների կանադացի մասնագետը,- Հանտավիրուս մեր մոտ վաղուց կա»:
«Վախերը չափազանցված են,- նշում է Independent-ի թղթակից Էնդրյու Գրիֆինը,- Հանտավիրուսը չի կարող համեմատվել կորոնավիրուսի հետ վտանգավորության աստիճանով»: