Մարդը վարակը կարող է փոխանցել այլ պրիմատների: Ներկայիս վիրուսը այլ վիրուսների մուտացիա է, որի կրողները եղել են չղջիկները:


SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդուց կարող է փոխանցվել այլ պրիմատների: Այս մասին հայտնել է The Conversation-ը:

Վերջին 26 տարվա ընթացքում դիտարկվել է ինֆեկցիաների 6 բռնկում, որոնք կապված են չղջիկների կողմից փոխանցվող վիրուսների հետ: SARS-CoV-2 կորոնավիրուսը, որը հարուցում է COVID-19-ը, համարվում է չղջիկների տարածած վիրուսների քիմերա:


Պարազիտային վիրուսները, ազդելով հյուրընկալողի նոր տեսակների վրա, ի սկզբանե հանգեցնում են լուրջ հիվանդությունների առաջացման, որոնք ժամանակի ընթացքում, մինչ մակաբույծը և հյուրընկալողը միմյանց հետ հարմարվում են, դառնում են ավելի քիչ վտանգավոր:

«Օրինակ՝ մարդու և կապիկների միջև հիվանդության փոխանցումն է, որն, ինչպես ցույց է տրվել, համեմատաբար հեշտ է կատարվում: Կապիկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապիկները ծայրաստիճան զգայուն են մարդու շնչառական վիրուսների կողմից վարակների նկատմամբ», – ասում է դե Հազը:

Փորձագետը օրինակ է բերում սովորական մրսածությունը, որով գորիլաներն ու շիմպանզեները հեշտությամբ են վարակվում մարդուց: Կորոնավիրուսով այլ պրիմատների վարակվելու կանխարգելման համար փորձագետը կոչ է անում սահմանափակել մարդկանց մուտքը այդ կենդանիների բնակավայրեր, օրինակ՝ ազգային պարկեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները Չինաստանում անվանել էին COVID-19-ով առաջին վարակվածին: Առաջին կորոնավիրուսը հայտնաբերվել է Յուհան քաղաքի շուկայի վաճառողուհու մոտ, տեղեկացրել են լրատվամիջոցները: Ավելի վաղ նրանք գրել էին, որ զրոյական հիվանդը տղամարդ է: