ԿԻՍՎԵԼ ԹՎԻԹ ԿԻՍՎԵԼ ԷԼ. ՓՈՍՏ
Ի գիտություն հանրապետության քաղաքացիների

Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:

✅Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
✅Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:

➡️Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`

✅ժամանակավորապես սահմանել կարանտին,
✅խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,
✅դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,
✅սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,
✅սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,
✅սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,
✅սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,
✅շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ:

Գրված է Ացախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։