Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր