Իտալիայում համաճարակի ընթացքում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսից մահացության թիվը գերազանցել է 8.1 հազարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:


Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 4492-ով: Ընդհանուր առմամբ վարակվել է 62013 քաղաքացի:

Միևնույն ժամանակ 24 ժամում հիվանդության զոհերի թիվն ավելացել է 662-ով: