Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է հաստատվել ԱՀԿ կողմից և նշանակվել բուժման համար։ Այս մասին գրում է L’express-ը հղում անելով Մարսելի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտի թվիթերյան պաշտոնական գրառմանը։
Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, հետազոտություններ է կատարել 24 հիվանդների մասնակցությամբ ու պարզել դեղամիջոցի օգտակարությունը,։
Ռաուլտը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ իրեն աջակցելու և լսելու համար։
Նշենք, որ քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ: