«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր կողմից 2019թ. սեպտեմբերի 30-ին ընդունված որոշման մեջ և հաստատել Սևանա լճում սիգ ձկան արդյունագործական ձկնորսությունը:
Մասնավորապես նախատեսվում է թույլատրել տարեկան 200 տոննա սիգի որս, իսկ ձկան նվազագույն քաշը չպետք է պակաս լինի 500 գրամից: Ձկան որսը պետք է իրականացվի ցերեկային ժամերին, իսկ արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողները պետք է կնքեն համապատասխան պայմանագրեր:
Այս փոփոխության նպատակը ձկնագողության և սիգի ապօրինի որսի կանխարգելումն է, չնայած շատ դժվար է հավատալ, որ այս որոշմամբ հնարավոր կլինի ձկնորսությամբ զբաղվողներին տեղավորվել 200 տոննա չափաքանակի մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: