Շվեցարական «Լյուցերնի» դեմ ստուգողական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Ruhr Nachrichten-ի մարզական բաժնի գլխավոր խմբագիր Մաթիաս Դերշը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որ Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել:

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ: