Դատախազությունը Պոդոլսկում խոշոր ավտովթարի հետ կապված ստուգումներ է անցկացնելու և գնահատելու  բեռների և մարդկանց տեղափոխման անվտանգության համար պատասխանատու մարմինների աշխատանքը:

«Իրավական գնահատական է տրվելու բեռների և մարդկանց տեղափոխման կազմակերպման դեպքում անվտանգության ապահովման համար պատասխանատու անձանց գործողություններին:Չծրագրված ստուգումների անցկացման պահանջները ուղարկվել են  աշխատանքի պետական տեսչության, Ֆեդերալ միգրացիոն ծառայության և Մոսկվայի գծով Պետական ավտոճանապարհային վերահսկողության գլխավոր վարչության ղեկավարներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն: