Քանի որ Հնդկաստանում 21 օրյա մեկուսացում է սահմանված, երկրում խորացել է ճգնաժամը և այս կապակցությամբ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ներողություն է խնդրել երկրի անապահով խավից:
«Նախ ես կցանկանայի ներողություն խնդրել իմ բոլոր հայրենակիցներից։ Աղքատները միանշանակ կմտածեն, թե նա ինչ վարչապետ է, որը ներքաշել է մեզ այդպիսի տհաճ իրավիճակների մեջ»,- հայտարարել է Նարենդրա Մոդին։
Ընդ որում՝ նա դիմել է բնակիչներին՝ հայտարարելով, որ երկրի իշխանությունները չունեին այլընտրանք։
Հայտնենք, որ վարչապետի կողմից 21 օրյա մեկուսացման որոշումը որոշումը ուժգին հարված է հասցրել երկրի անապահով խավին՝ հանգեցնելով սովի և գործազուրկ միգրանտների փախուստին դեպի հայրենի գյուղեր:
Այս ընթացքում իշխանության հասցեին բազում քննադատություններ են հնչել, քանի որ ըստ հասարակության միջոցառումները ոչ բավարար ադեկվատ են պլանավորվել:
Այս մասին գրում է The Reuters-ը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։