Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտնել են, թե որ ջերմաստիճանի դեպքում է հատկապես կորոնավիրուսի ակտիվ: Համապատասխան տվյալները հրապարակվել են MedRxiv պորտալում:
Նշվում է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ մնում է շատ կայուն շուրջ 4 աստիճան ջերմաստիճանի դեպքում, և ախտահանման բացակայության դեպքում նրա ակտիվությունը սկսում է նվազել 14 օր անց: Ընդ որում, SARS-CoV-2 չի դիմանում բարձր ջերմաստիճանին և 70 աստիճանի դեպքում 5 րոպեի ընթացքում ապաակտիվանում է:
Մասնագետները նաև պարզել են, թե որքան երկար կարող է կորոնավիրուսը մնալ տարբեր առարկաների մակերևույթին: Այսպես, թղթի վրա այն երեք ժամ անց արդեն չի հայտնաբերվում, հագուստի և վերամշակված փայտի վրա մնում է մինչև 2 օր, ապակիների վրա` մինչև 4 օր, իսկ պլաստիկի վրա` մինչև 7 օր:
Գիտնականները նշում են, որ վիրուսը կարող է լինել բժշկական դիմակների արտաքին մակերևույթին, և կոչ են անում դրանք մանրակրկիտ ախտահանել: