Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին մեկուսացնելու վայրի։


Այս մասին են վկայում համացանցում տարածված լուսանկարները, որոնցում պատկերված են համալիրում տեղադրված մեծաքանակ մահճակալները:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք, որից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Լուսանկարները՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից