Կորոնավիրուսային վարակը մարդկանց նոր հարված կհասցնի արդեն 2020-ի աշնանը: Սպիտակ տանն այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգների Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուին:
Նրա խոսքերով, ԱՄՆ իշխանությունները վարակի նոր ալիքի են սպասում եւ ցանկանում են պատրաստվել նրան: Նա գտնում է, որ կես տարի հետո երկիրը կկատարելագործի վիրուսի դեմ պայքարի իր ունակությունները, մի շարք թեստեր անցկացնի և կպատասխանի COVID-19-ին:
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա: Բայց եթե վերադառնանք աշնանը, ապա դա բոլորովին այլ խաղ կլինի … »- Ֆաուչիին մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Այս ելույթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է մոտեցել խոսափողին և ասել, որ ԱՄՆ-ը պատրաստ է վիրուսի հնարավոր երկրորդ ալիքին, սակայն հույս ունի, որ դա տեղի չի ունենա. «Բայց մենք պատրաստ ենք»,- շեշտել է նա:
Ըստ վերջին տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 160 հազար դեպք, մահացել է 2.9 հազար մարդ: