Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, արտակարգ դրության պայմաններում երկաթգծի սպասարկումը դադարեցնելու մասին. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ Է։ Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ ՝
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: