Չինաստանը նվազեցված է ներկայացրել երկրում կորոնավիրուսի բռնկման տարածման վերաբերյալ իրական տվյալները: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ ամերիկյան հետախուզական համայնքի կողմից Սպիտակ տուն ուղարկված զեկույցին հղումով:
Գործակալության զրուցակիցների խոսքով, որոնք ուսումնասիրել են զեկույցը, ակնհայտ է, որ Չինաստանը դիտավորյալ թերի տվյալներ է հրապարակել ինչպես վարակի դեպքերի, այնպես էլ մահացության վերաբերյալ:
Գործակալության զրուցակիցները նշել են, որ զեկույցը գաղտնի է և չեն մանրամասնել դրա բովանդակության վերաբերյալ: Նրանք հավելել են, որ զեկույցը ԱՄՆ վարչակազմ է ներկայացվել անցած շաբաթ:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանի Հուբեյ նահանգում՝ 2019-ի վերջին: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, Չինաստանը հաղորդել է 82 հազար վարակվածների և 3.3 հազար մահվան դեպքերի մասին, մինչդեռ ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 189 հազար դեպք և մահացել է ավելի քան 4 հազար մարդ, նշում է Bloomberg-ը:
Ավելի վաղ, այս շաբաթվա սկզբին, ԱՄՆ պետդեպարտամենտի իմունոլոգիայի փորձագետ Դեբորա Բիրքսը հայտարարել է, որ բժշկական հանրությունն այսպես է մեկնաբանել է Չինաստանի ներկայացրած տվյալները. «դա լուրջ էր, բայց ոչ այնքան, ինչքան որ սպասում էր որևէ մեկը»: «Հենց այն պատճառով, որ մեզ հավանաբար պակասում էր տվյալների իրական պատկերը, մենք տեսնում ենք այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում և Իսպանիայում»,- հավելել է Բիրքսը: