Բորուսիայի Դորտմունդի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալու չորս շաբաթ: Այս մասին Բորուսիայի պաշտոնական կայքին հայտնել է թիմի բժիշկ Մարկու Բրաունը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը աջ թաթի վնասվածք էր ստացել Լյուցերնի հետ ընկերական խաղի ժամանակ: Նա, դառնալով գոլի հեղինակ, վնասվածք էր ստացել և դաշտից դուրս բերվել: