Մոսկվայի ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկներին առաջարկել են մասնակցել հիդրօքսիքլորոքինի՝ որպես որպես COVID-19-ը կանխարգելող դեղամիջոցի, ուսումնասիրությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հիդրօքսիքլորոքինն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և մալարիայի դեպքում, դրա արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ չի հաստատվել: Դեղամիջոցն ունի կողմնակի ազդեցություններ:

Ըստ BBC-ի, բժիշկներին առաջարկվում է միանալ հիդրօքսիքլորոքինի ուսումնասիրությանը՝ doc-covid.ru կայքում:

Ռեսուրսը ստեղծվել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի հրահանգով, պնդում է պարբերականը:

Ըստ պարբերականի տվյալների, համաձայնություն տված բժիշկներին 14 օրվա ընթացքում 200 միլիգրամ դեղամիջոց կտրվի առավոտյան և երեկոյան: Այնուհետև 200 միլիգրամ՝ օրական մեկ անգամ, երեք ամսվա ընթացքում:

doc-covid.ru կայքում ասվում է, որ ուսումնասիրությանը մասնակցությունը կամավոր է:

Միևնույն ժամանակ, ըստ BBC-ի, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի պետ Ալեքսեյ Խրիպունի հրամանով, փորձը կանցկացվի Մոսկվայի 10 հիվանդանոցներում, ներառյալ Կոմունարկան:

«Բաժանմունքների վարիչները պահանջում են, որ իրենց աշխատակիցները պարտադիր կարգով գրանցվեն» – ասվում է նամակում, որտեղ նկարագրվում է հիվանդանոցներից մեկում տիրող իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: