Կանադացի երիտասարդը կազմակերպել է արտասովոր ամուսնական առաջարկություն: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Ոչինչ չկասկածող Մարսիա Բելեան ձերբակալվել է Սեյնթ Ջոնում գտնվող իր տան շեմին ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք հայտնել են նրան, որ պատրաստվում են նրան տուգանել 2 հազար դոլարով և ձերբակալել մեկ ամիս ժամկետով:
Մարսիան վախից սկսել է լաց լինել, հենց այդ պահին նրան է մոտեցել իր սիրելին Բեն Վենոն և առաջարկել ամուսնանալ իր հետ:
Ինչպես պարզվել է Բենը նախապես խնդրել է իրավապահներին օգնել իրեն ոչ սովորական ամուսնական առաջարկությունը կազմակերպելու համար և վերջիններս չեն կարողացել մերժել նրան:
«Բենը համոզել է մեզ ազատ արձակել միայն մեկ պայմանով, եթե Դուք համաձայնվեք նրա հետ ամունսնանալ»,- նշել է ոստիկանության սպան ավտոմեքենայի հետին սրահում նստահ Մարսիին:
Դրանից հետո աղջկա տխորության արցունքները վերածվել են ուրախության արցունքների և նա պատասխանել է այո իր սիրելիին: