ԱՄՆ-ից համաճարակաբանները ԲՑԺ-ի՝ տուբերկուլյոզի դեմ պատվաստման եւ կորոնավիրուսով վարակվելու նվազման մեջ անսպասելի կապ են գտել։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են medRxiv կայքում։
Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ այն երկրներում, որտեղ ԲՑԺ-ն չի կիրառվում, ամենաշատն են տուժել COVID-19-ից։ Նրանք վերլուծել են կորոնավիրուսային վարակով հիվանդացության տվյալները ԱՄՆ-ում, Իրանում, Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում եւ եվրոպական այլ երկրներում, որտեղ կամ երբեք չի կիրառվել ԲՑԺ պատվաստումը, կամ համեմատաբար վերջերս է սկսել կիրառվել։ Այդ երկրներում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը, պարզվել է, 4 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում։ Ավելին, մահացածության ցուցանիշները այդ երկրներում նաեւ գերազանցել են այլ երկրների տվյալներին։
Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ այն երկրներում, որտեղ բնակչությունը պատվաստվում է տուբերկուլյոզի դեմ, մահացածության առավել ցածր մակարդակ է դիտարկվում։ Դա ակնհայտ է Բրազիլիայի օրինակով։
Գիտնականները ենթադրում են, որ ԲՑԺ-ի պատվաստանյութը կարող է դառնալ կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր գործիքներից մեկը։