ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աղջիկը որոշել է օգտվել այն փաստից, որ քաղաքի փողոցները դատարկվել են կարանտինի պատճառով և մերկ լուսանկարվել է Ուոլ Սթրիթում գտնվող «Հարձակվող ցուլը» արձանի վրա նստած: Այդ մասին հայտնում է The New York Post- ը:
Շիկահերը անտեսել է կորոնավիրուսից պաշտպանվելու բոլոր հորդորները, մերկացել է և բարձրացել Նյու Յորքում գտնվող ցլի բրոնզե արձանի վրա: Ընկերուհին նրան լուսանկարել է իր բջջային հեռախոսով:
Նկատելով մեկ այլ լուսանկարչի՝ երկուսն էլ շտապել են թաքնվել: