«Reddit»-ի @low124 անունով օգտատերը պատմել է, թե երազ է տեսել իր կնոջ անհավատարմության մասին: Նա որոշել է պատմել կնոջն այդ մասին և պատահաբար պարզվել է, որ նա իրոք դավաճանում է իրեն:
Ըստ տղամարդու խոսքերի՝ նա ոչ մի կարևորություն չի տվել երազին և գնացել է ըմպելու իր առավոտյան սուրճը: Երբ նրա կինն արթնացել է և իջել նույն սենյակ, նա կատակով հարցրել է, թե ինչու է վերջինս իրեն դավաճանում: Կինը գունատվել է և հարցրել, թե ինչպես է նա իմացել իր դավաճանության մասին:
Տղամարդը լուռ պատրաստվել է և գնացել աշխատանքի: Նրա կինն անընդհատ զանգահարել և գրել է նրան, սակայն տղամարդը չի ցանկացել խոսել կնոջ հետ: Գրառման հեղինակը խոստովանել է, որ չի կողմնորոշվում՝ ինչ անել և խորհուրդ է հարցրել Reddit- ի օգտատերերից:
Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել վերցնել հեռախոսը և կնոջը բացատրելու հնարավորություն տալ: «Ուղղակի լսեք նրան, և ապա կարող եք պարզապես անջատել հեռախոսը և մտածել ասվածի մասին», – խորհուրդ է տվել @FunnyUsernameTaken- ը: Մեկ այլ օգտատեր խորհուրդ է տվել, որ նա գիշերն անցկացնի ընկերների հետ, իսկ հաջորդ օրը, երբ զգացմունքները մի փոքր կհանդարտվեն, խոսի կնոջ հետ: