Բրիտանական կողմը չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակը կարող է առաջացած լինել չինական Ուհան քաղաքի լաբորատորիաներից մեկից տեղի ունեցած հնարավոր արտահոսքից։ Այս մասին գրում է Daily Mail.-ը։
Պարբերականը նշում է, որ Արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի անդամը հայտնել է հետախուզության տվյալների մասին, որոնք վկայում են Ուհանի լաբորատորիաներից մեկից կորոնավիրուսի արտահոսքի մասին։ Հենց Ուհանում են գտնվում Վիրուսաբանության ինստիտուտն ու Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։
Մեջբերվում է բիոանվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ, պրոֆեսոր Ռիչարդ Էբարյթի մեկնաբանությունը, ով համոզված է, որ լաբորատորիաներում ուսումնասիրել են վիրուսներն ու չեն պահպանել անվտանգության տեխնիկան։ Նրա խոսքով՝ պաշտպանության նվազագույն մակարդակը պետք է լինի «4», իսկ չինացի փորձագետներն իբրև թե օգտվել են «2» դասից։
«Վիրուսների հետ աշխատանքը, կենդանիների հետ փորձը վարակման զգալի ռիսկ են ներկայացնում լաբորատորիայի աշխատակցի, իսկ այնուհետև՝ հանրության համար»,-նշել է Էբրայթը։