Չհայտարարված պատերազմ կորոնավիրուսից


Ժամ առ ժամ վարակի տարածումը մտահոգում է բոլորին, սակայն մարդկանց ոչ լիարժեք իրազեկվածությունը խանգարում է այն կանխարգելել և երկիրը բառիս լայն իմաստով սոցիալ-տնտեսական անապահով վիճակից դուրս բերել: Միայն ձեռքեր լվանալ ու դիմակ կրելու ռեկլամներով վնասներն ու կորուստները շատ մեծ կլինեն :
Դիմելով կառավարությանը և խորհրդարանին, ես և իմ համախոհներն առաջարկում ենք բոլոր բնակավայրերում, աշխատատեղերում, որտեղ մեծաթիվ մարդիկ են աշխատում, ներքին հսկողություն սահմանել, ստեղծել հակահամաճարակային շուրջօրյա հենակետեր, որտեղ կամավոր` առանց տարիքի սահմանափակման, կընդգրկվեն բժիշկներ, կենդանաբույժներ, կենսաբաններ և հեղինակություն վայելող անձինք, որոնք տիրապետում են մարնէների աճի, զարգացման, տարածման և դրանց կանխարգելման ու ոչնչացման ձևերին ու մեթոդներին, որից հետո զույգերով կշրջենունենալով թևկապ-տարբերանշաններ, ինչպես նախկինում «դրուժինիկները» ու մարդկանց կոգնեն խոսքով, պրակտիկ գործերով և անհրաժեշտ քայլեր կկատարեն մարդկանց սթրես վիճակից դուրս գալու: Բնակիչները իրենց հարևաններին ավելի լավ են ճանաչում և քաջ գիտեն նրանց բնավորությունն ու առօրյան ու անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկեն, թե ում տրամադրեն տեղաշարժման թերթիկ և ինչ կարգով իհարկե պարտադիր հրահանգումներից հետո……. :

Այն ավելի օգտակար կլինի, քան ներկայիս ճանապարհային անցակետերի հսկողությունը:
Այս հումանիստական,/ պարտիզանական/ աշխատանքները բարձր մակարդակով և սանիտարահիգիենիկ առումով անվտանգ կատարելու համար պահանջվում է նաև քնից արթնացնել դիտորդի կարգավիճակում գտնվող շատ ու շատ պետերի` թաղապետ, գյուղապետ, մարզպետ, քաղաքապետ,շենքերի լիազորներ և այլն:


Ինչ է անհրաժեշտ իմանալ մանրէների մասին

Հասարակ, կրթություն չստացած մարդիկ, ոչ մասնագետները, երեխաները պետք է գիտենան, որ բոլոր փոքրիկ մարմինները որոնք 1-20 և ավել միկրոն մեծության են, այդ թվում նաև բոլոր տեսակի մանրէները, կարող են հաճախակի կամ մշտապես գտնվել օդում, իսկ մարդիկ այդ մեծ օվկիանոսի հատակում: Հետևապես շնչառական ուղիներով տարածվող հիվանդությունների ժամանակ այն մարէները, որոնք հազից, փռշտոցից հետո նստում են օդում թափառող փոշու, ջրի փոքր հատիկների վրա և հավասար են 1-5 միկրոն մեծության, ներշնչելիս թթվածնի հետ անցնում են թոքերի ալվեօլներից արյան անօթներ և այդ պահից սկսած օրգանիզմը դառնում է հիվանդության հարուցիչի կրողը, իսկ 1-2 օրից արդեն բազմացած մանրեներին նա արտազատում է որպես վարակի աղբյուր` հազի, փռշտոցի միջոցով: Այս հասկանալով անհրաժեշտ է ճիշտ ժամանակին, հիվանդ և առողջ օրգանիզմները պարտադիր օգտագործեն պաշտպանական միջոցներ, և ոչ թե մաքուր բուսածածք տարացքներում զբոսնելիս: Ինչ վերաբերվում է 5 միկրոնից մեծ մասնիկներին, ապա նրանք օդի մեջ կախված մնալով աստիճանաբար նստում են սեղանի, հագուստի, ձեռքերի, շրջապատի մակերեսների վրա: Ահա այս դեպքում էլ անհրաժեշտ է զգոնություն և պաշտպանական միջոցներ, ձեռքերի,իրերի լվացում…:

Լավ կլինի հարթ մակերես ունեցող կտորից հագուստներ կրել,ամեն օր սափրվել, իսկ բեխերը կարելի է թողնել որպես օդազտիչ մեծ չափսի մասնիկների համար և հետո լվանալ:
Հաշվի առնելով այս վիրուսի դիմացկունությունը և ավելի հեշտ ոչնչացումը բարձր ջերմաստիճանի և չորության պայմաններում առաջարկում ենք հատկապես բարձրահարկ շենքերում, որոնց պատուհանները շատ մոտ են միմյանց, անհրաժեշտ է հիվանդասենյակ-մեկուսարանից հիվանդին տեղափոխել մեկ այլ վայր և ոչ պակաս 30 րոպե սենյակում չոր, բարձր ջերմաստիճան ապահովել` օգտագործելով բաց /սպիրալով պլիտա/, փոշեկուլ, վարսահարդարիչ, օզոնատոր և այլ սարքեր , իսկ հետո պատուհաններին փակցնել ոչ պակաս երկշերտ թազնիֆ որպես ֆիլտրիչ և օդափոխել հիվանդասենյակը: Ինչ վերաբերում է դիմակների և ձեռնոցների խոտանմանը, ապա այն անհրաժեշտ է եռացնել, ախտահանիչ լուծույթով մշակել կամ այրել, ապա նոր նետել աղբարկղ:


Ինչ մատչելի պաշտպանիչ միջոցներ կարելի է օգտագործել

Կարելի է, մեծ տաս դրամանոց կոպեկի չափ մաքուր բամբակի վրա լցնել լուցկու հատիկի գլխիկի չափով կալիպերմանգանատի (մարգանցովկա) փոշի, այնուհետև այն դարձնել գնդաձև խծուծ և մտցնել քթանցքերը` ինչպես վարվում ենք քթից արյունահոսության ժամանակ: Շնչառության ընթացքում մարգանցովկան խոնավանում է ու անջատում է ատոմար թթվածին, որն էլ ոչնչացնում է մանրէներին: Այն կարելի է օգտագործել 1-2 ժամ` կախված օդի խոնավությունից կամ չորությունից,հանել, և նորը դնել: Վտանգ ներկայացնող վայրերում խծուծները փոխել ժամը մեկ, աշխատել քիչ խոսել և շնչել քթով, քան որ դիմակների մեծ մասը վորակյալ չեն: Կարելի է օգտագործել նաև բամբակի վրա ժավելի լուծույթի կաթիլներով խծուծներ: Լավ արդյունք է տալիս ջրածնի պերօքսիդը (պերեկիսը)` ըստ հայտնի տիեզերագնացների բժիշկ` պրոֆ. Ի. Պ. Նեումիվակինի, սակայն այս դեպքում թթվածինը շատ արագ է անջատվում: Կարելի է նաև պրոֆիլակտիկ օգտագործել մեղվի ակնամոմի փոշի, սխտոր խծուծի ձևով ու կրել հատուկ ակնոցներ և ձեռնոցներ: Քանի որ մօլորակի ողջ բնակչություը օրեցօր փափկասուն կյանքի է անցնում ու նրբանում է և զուգընթաց չկա լիարժեք պրոֆիլակտիկա-հիգիենա ապա մշտապես գործ ենք ունենալու սանիտարիայի ու տնտեսական մեծ ծախսերի հետ: Ինչպես ասում են, կանխավ չկա հիվանդություն այլ կան ստեղծված հիվանդագին իրավիճակներ …

Կարելի է ասել, այս վիրուսը` միայն մի օգտակար բան արեց: Զգաստացրեց մեզ` մահկանացուներիս, որ մարդիկ իրենց կարճ կյանքի ընթացքում լինեն հանդուրժող, բարի, կամեցող, ինչպես վերջերս Պուտինի և Թրամփի մոտ նկատվեց, վերջ տան ագահություններին, թշնամանքին ու պատերազմներին…, միմիանց հարգեն հոգով և սրտով և ոչ թե կեղծ`սանիտարահիգիենիկ առումով անընդունելի համբյուրների: Մեր ազգը շատ աղետներ է տեսել, եկեք միասնական կանխենք հերթականը:

Կենսաբանական գիտությունների թեկնածու` Պարգև Ստեփանյան