Համավարակի օրերին բոլորս կենտրոնացած ենք ձեռքերը լվանալու և մեր շուրջը հնարավորինս ստերիլ միջավայր ստեղծելու վրա։

Սակայն մի քանի օրը մեկ մենք ստիպված ենք լինում ամեն դեպքում խանութ դուրս գալ կամ դեղատուն։

Ինչպես է պետք վարվել սուպերմարկետ կամ դեղատուն գնալուց հետո՝ կարանտինի օրերին։

 

Որտեղ և որքան է ապրում վիրուսը
Գիտնականները պարզել են, որ COVID-19 վիրուսը պլաստիկի և չժանգոտող պողպատի վրա կարող է գոյատևել մինչև երեք օր, իսկ ստվարաթղթի վրա այն միայն 24 ժամ է մնում։ Կորոնավիրուսով պղինձը վտանգավոր է մարդու համար միայն 4 ժամ։ Ջրի մեջ կորոնավիրուսի տարրերը մնում են մինչև 9 օր, սակայն սառեցնելու դեպքում այդ ժամանակը մի քանի տարով կարող է երկարել։ Հետաքրքիրն այն է, որ այս մանրէներին վնասազերծել են կարողանում լվացող միջոցները, սպիրտը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և օրգանական ճարպալուծիչները։

Բժիշկներն ամեն դեպքում խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, սակայն եթե տան մթերքը վերջացել է, մենք ստիպված ենք դա անել։

Արտահագուստի ախտահանում
Բժիշկ Կոմարովսկին հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է պետք վնասազերխել արտահագուստը խանութ գնալուց հետո։

 

Նախ, լավագույն հականեխիչը արևն է։ Ինչպես արդեն նշվեց, ուլտրամանուշակագույն ճառագայթները սպանում են վիրուսը։ Գնումներից հետո բաճկոնը կախեք պատշգամբում, արևին։ Եթե նման հնարավորություն չկա, արտահագուստը թողեք միջանցքում, բնակելի սենյակներից հնարավորինս հեռու։ Տաբատներն ու բլուզները լվացեք լվացքի մեքենայով 50 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանի տակ։ Վիրուսների դեմ լավ պայքարում է նաև տաք գոլորշին։

Ինչպես ճիշտ ախտահանել գնումները
Նախ հիշեք, որ պետք չէ գնել կիլոյով վաճառվող ապրանքներ։ Աշխատեք, որ ձեր գնումները փակ տուփերով լինեն, հերմետիկ փաթեթավորմամբ։ Տուն հասնելուն պես գնումները խոհանոց մի տարեք։ Միջանցքում տոպրակները սրբեք սպիրտով կամ ցանկացած այլ ախտահանիչ միջոցով։ Կտորից տոպրակների դեպքում ավելի հեշտ է․ տուն գալուն պես դրանք գցեք լվացքի մեքենան և բարձր ջերմաստիճանի տակ լվացեք։ Հերմետիկ փաթեթավորմամբ մթերքները և ձվերը լվացեք օճառով, բանջարեղենն ու մրգերը լվացեք տաք ջրով և օճառով, իսկ հետո ողողոք շատ սառը ջրով։

 

Հացաբուլկեղենը գնեք միայն հերմետիկ փաթեթավորմամբ։ Իսկ եթե հացը բաց է վաճառվել, կարող եք ուտելուց առաջ այն տաքացնել ջեռոցում կամ ջազօջախի վրա։

Եթե սովորաբար սնունդը դրսից եք պատվիրում և տանը չեք պատրաստում, նախապատվությունը տվեք ստուգված ծառայություններին։ Համոզվեք, որ առաքիչը դիմակով և ձեռնոցներով է։ Բացի այդ, խորհուրդ ենք տալիս ոչ թե պատրաստի, այլ կիսապատրաստի սնունդ պատվիրել և ինքներդ ջերմամշակումն անցկացնել։ Սնունդը փաթեթավորումից հանեք մաքուր ձեռքերով, իսկ տարաներն անմիջապես աղբը նետեք։

Եղեք առողջ։