«Ինչպես սկսեն գյուղատնտեասկան աշխատանքները նրանք, ովքեր գումար չունեն, բանկերն էլ չեն տալիս: Դիմել ենք «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկին, արձագանք չկա»,- հարցադրում էր արել քաղաքացիներից մեկը:
«Մենք Գյուղատնտեսության ոլորտում շատ կարևոր ծրագրեր իրականացնում էինք, բայց կորոնավիրուսի պայմաններում այլ որոշումներ ենք կայացրել: Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները:
Ձեր նշած բանկը 2 միլիարդ դրամի պաշարներ ունի, որ պետք է տրամադրի քաղաքացիներին: Ինձ այսօր լուսանկարներ էին ուղարկել, որ «Ակբա»-ում հերթ է վարկ ստացողների և չի պահպանվում սոցիալական հեռավորությունը: Արդեն սկսել են վարկեր տրամադրել: Մինչև մեկ միլիոն դրամի վարկել են տրամադրվում 0 % տոկոսադրույքով: Նաև՝ մյուս բանկերում: Կառավարությունը հետևում է, երբ որ այդ 2 միլիարդ դրամանոց պաշարը սպառվի, մենք նոր միջոցներ կներդնենք, որ վարկ ուզող քաղաքացին կարողանա ստանալ:
Հընթացս կհետևենք, որ անհրաժեշտության դեպքում անենք փոփոխություններ, որպեսզի մարդիկ ստանան վարկեր»: