Ուսուցիչներն աշխատում են գերլարված, չե՞ք կարծում, որ պետք է պարգևավճար տալ նրանց և մտածել աշխատավարձի բարձրացման մասին․ ուղիղ եթերում նման հարց հնչեց քաղաքացու կողմից։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Իսկապես, ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ Այս պահին ես չեմ ուզում այնպիսի խոստումներ տալ, որ ճգնաժամի պայմաններում հավելյալ խնդրի առաջ կագնենք»։ Վարչապետը նշեց, որ իրենք արդեն որոշ չափով բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը և սեպտեմբերից ի վեր երկու փոփոխություններ են կատարել ուսուցիչների վճարման համակարգում․ «Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,-ասաց նա։