Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումն իրականացվում է թեստավորման` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) ունեցող անձինք։
Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ գանգատներ ունեցող քաղաքացիները այդ մասին տեղեկացնում են տարածքային պոլիկլինիկայի իրենց բժշկին: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում վերջիններս ինքնամեկուսացվում են կամ հոսպիտալացվում:
Այս պահի դրությամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4939 թեստ, որից 4096-ի արդյունքը եղել է բացասական, այսինքն, պացիենտների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 6-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսի 833 հաստատված դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 763 անձ: 62 պացիենտ ապաքինվել է, 8 պացիենտ՝ մահացել: