Երգչուհի Անահիտ Սիմունյանը երեկ կայացած հատուկ չվերթով Մոսկվայից ժամանել է Երևան։
Անահիտն Ինստագրամի «Story» բաժնում օդանավակայանից տեսանյութ է տեղադրել ու կից գրել․ «Երևան, դիմավորիր մեր հայկական չվերթը»։
Նա նաև կատակել է․ «Իսկ հետո մենք իբրև բանտարկյալններ ենք»։
Ավելի ուշ Անահիտը հրապարակում է արել՝ հայտնելով, որ արդեն հյուրանոցում է և իրեն լավ է զգում։ Երգչուհին 14 օր պետք է մնա կարանտինում։