«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ԲՀԿ-ն տարբեր մարզերում սոցիալական՝ պարենի տեսքով փոքրիկ օգնություններ է բաժանում կարիքավոր ընտանիքներին օգնելու անվան տակ: Սակայն, խմբագրություն են զանգահարում տարբեր մարզերի իրապես սոցիալապես անապահով ընտանիքներ, այդ թվում հանրակացարանում կամ ժամանակավոր կացարանում բնակվողներ եւ իրենց բողոքն արտահայտում:
«Ծառուկյանի պատգամավորներն օգնություններն էլ են բաժանում իրենց ծանոթներին: Իրական անապահով ընտանիքներին անտեսում են: Օրինակ, Արագածոտնի մարզում պատգամավոր Նորա Առուստամյանի սուրհանդակներն են բաժանում: Բայց բաժանում են նրանց, ովքեր այդքան էլ այդ տոպրակի կարիքը չունեն: Օգնությունն ինչ է, դա էլ պետք է ծանոթ ունենաս, որ ստանաս»,- վրդովված նկատեց Թալին քաղաքի բնակչուհի Աննա Ղազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում