«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բանկերն աշխատում են, բայց մատուցում են խիստ սահմանափակ ծառայություններ:


Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում ամենաակտիվ ներգրավվածություն ունեցող «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկն իր աշխատակիցների մի զգալի մասին ուղարկել է մեկամսյա արձակուրդի: Նրանք հիմնականում վարկային բաժնի աշխատակիցներն են, քանի որ առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը բանկը հրաժարվում է քննարկել որևէ վարկ ստանալու դիմում:

Բանկը հրաժարվում է ֆինանսավորել նույնիսկ հաստատված վարկային համաձայնագրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: