Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8672-ի, մահացել է 63 մարդ, ապաքինվել 580-ը։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է ТАСС-ը։
Կորոնավիրուսը հայտնաբերվել է 81 մարզում, նախօրեին մահացել է 5 մարդ։