«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, որը զբաղվում է աղբահանությամբ, կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել մեկ աշխատակցի մոտ։ Նրա հետ շփում ունեցած մի քանի այլ աշխատակիցներ մեկուսացվել են։

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել տեղեկությունը, քանի որ տեղեկություն չունի վարակված աշխատակցի մասին։

Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներին, ասաց, որ նման դեպքերը որևէ կերպ չեն կարող անդրադառնալ քաղաքի աղբահանության աշխատանքների վրա»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: