ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն ուսումանական կիսամյակով, ասել է.
«Ես դա շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև մեր ուսուցիչների ջանքերի շնորհիվ, մեզ հաջողվեց հիմնական ծավալով իրականացնել ծրարգրերը, որ աշակերտները հետ չմնան այդ ծրագրերից: Եթե լրացուցիչ դասեր անհրաժեշտ լինեն, ապա դրանք կլինեն ոչ մեծ ծավալով:
Այս պահի դրությամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բավականին մեծ ծավալով աշխատանք իրականցվում է մեր ուսուցիչների և կրթական համակարգի կազմակերպիչների կողմից, և մենք ամռան ընթացքում ամբողջությամբ դաս անելու կարիք չենք ունենալու»:
Մանրամասները՝ տեսանյութում: