Անգլիական Լանքաշիր կոմսությունից 27-ամյա Ջեյդ Ուոթսոնը նկարագրել է 3-ամսական դստեր ախտանշանները, ում մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա են ախտորոշել:
The Sun-ը հայտնում է, որ ապրիլի 2-ին փոքրիկ Վինթեր-Ռոուզի ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան: Անհանգստացած մայրը շտապ օգնություն է զանգահարել, սակայն նրան խորհուրդ են տվել տանը մնալ:
Ջեյդը հաջորդ օրը փոքրիկի մոտ նկատել է շնչառության դժվարություն եւ բարձր ջերմություն ու այնուամնեայնիվ, շտապ օգնություն է կանչել: Բրիգադը եկել է 3 ժամ հետո, աղջկան հոսպիտալացրել են:
Ապրիլի 4-ի առավոտյան Ջեյդին հայտնել են, որ իր դստեր մոտ COVID-19 է: Բուժումը տեւել է 2 օր, եւ աղջկան շուտով տուն են ուղարկել:
«Նա այդ վիրուսից դեռեւս լրիվ չի ապաքինվել: Ես անգամ չգիտեմ՝ ե՞ս էլ եմ արդյոք վարակվել: Միակ ախտանշանը, որն ինձ մոտ հայտնվեց, գլխացավն էր: Դրանից չեն ազատում անգամ հաբերը»,- պատմել է Ջեյդը:
Ջեյդն ունի նաեւ 6-ամյա որդի, որը հիմա հոր մոտ մեկուսացման մեջ է: Կնոջ խոսքով՝ տղան կարող էր COVID-19-ով վարակվել, քանի որ քրոջ հետ շփվել է մինչեւ նրան հոսպիտալացնելը:
Ջեյդի խոսքով՝ ինքը պահպանել է նախազգուշական բոլոր միջեցները եւ փողոց է դուրս եկել միայն մթերք գնելու համար: Նա շրջապատի մարդկանց կոչ է արել հետեւել մասնագետների խորհուրդներին եւ տանը մնալ: