Արմենիա Բժշկական կենտրոնի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք այն մասին, որ եթե կան այս 5 ախտանիշները, ուրեմն դուք կորոնավիրուսով վարակված եք եղել։ Շնորհակալություն բժշկական կենտրոնին այս ինֆորմացիայի համար։
Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ:
Ինչպես հաղորդում է MedikForum.ru, կորոնավիրուսի տիպիկ ախտանիշներն են` բարձր ջերմությունը (տաքություն եք զգում կրծքին կամ մեջքին դիպչելիս), հազը, որը կարող է լինել մեկ ժամվա ընթացքում և օրվա մեջ երեք և ավելի անգամ: Սակայն Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բացի այս ախտանիշներից, կորոնավիրուսի մասին կարող են վկայել նաև այլ նշաններ:
«Վարակիչ հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիա» Օքսֆորդյան խումբը առաջադրեց այն վարկածը, որ մինչև COVID-19 վարակի մասին պաշտոնապես հայտարարվելը նոր կորոնավիրուսն արդեն որոշ ժամանակ տարածված է եղել մարդկանց մեջ: Այսպիսով, հետազոտողները համարում են, որ բրիտանական բնակչության մոտավորապես կեսը կարող է վարակված լինել վիրուսով, որոնց մեծ մասն այդ մասին նույնիսկ չի էլ կասկածում:
Գոյություն ունի հինգ նշան, որոնք կարող են վկայել այն մասին, որ Դուք արդեն վարակված եք եղել COVID-19-ով, ասում են մասնագետները:
Հոտառության կորուստ: Հարվարդի Բժշկական դպրոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ քթի որոշ բջիջներ պարունակում են սպիտակուցներ, որոնք թիրախ են կորոնավիրուսի համար. ամրանալով դրանց վրա՝ վիրուսը թափանցում է օրգանիզմ: Տվյալ բջիջների վարակումը կարող է բերել հոտառության կորստի, գոյություն չունեցող հոտերի զգացողության:
Գիտնականները հայտարարել են, որ այս ախտանշանով մարդիկ «կարող են լինել թաքնված վիրուսակիրներ, որոնք նպաստում են COVID-19-ի արագ տարածմանը»:
Կոնյուկտիվիտ
Ակնաբուժների ամերիկյան ակադեմիան հաղորդել է, որ կորոնավիրուսը «կարող է բերել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի առաջացման»: Այս դեպքում դիտվում է աչքերի արյունալեցում, այրոց, քոր, թարախի առաջացում, որը կպչում է թարթիչներին: .
Լուծ: Ուհանում, որտեղ սկսվել է COVID-19 բռնկումը, 204 հիվանդի հետազոտումը ցույց տվեց, որ հիվանդների գրեթե կեսը (48,5%) հիվանդանոց դիմել է մարսողության խանգարումներով՝ որպես հիվանդության հիմնական ախտանիշ: Հիմնականում գանգատվել են լուծից:
Ցավ որովայնում
Բրիտանացի փորձագետները հաղորդում են, որ ներկայում երկրի հիվանդանոցներում դիտվում է COVID-19-ով այն հիվանդների քանակի ավելացում, որոնց մոտ ոչ այնքան շնչական խանգարումներ են դիտվում, որքան որովայնային (ավելի հստակ՝ ցավ որովայնում): Ըստ բժիշկների, դա կարող է թոքերի ստորին բլթերում թոքաբորբի հետևանք լինել:
Հոգնածություն: ԱՀԿ-ն հաստատում է, որ կորոնավիրուսային հիվանդության նշան կարող է լինել հիվանդի համար ոչ սովորական արտահայտված հոգնածությունը:
Փորձագետները կոչ են անում վերոնշյալ ախտանիշների դեպքում դադարեցնել շփումը շրջապատի հետ և չհայտնվել հասարակական վայրերում:
Ավելի վաղ MedikForum.ru պորտալը գրել է COVID-19 հիվանդության ժամանակ մարմնի առաջին և հաջորդող հատվածների վարակման ախտանիշների մասին: