Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի Գայանե Գրիգորյանցը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Վստահաբար սա ոչ պատահականություն է, ոչ էլ զուգադիպություն, և եթե մինչ այժմ ռուս- իրավապահներին արդարացիորեն հայաստանցիներս մեղադրում էինք ՀՀ քաղաքացի Հ. Հարությունյանին ստորացնելու հաճար՝ սկսած նման հոգեվիճակում և այդպիսի տեսքով նրան դատարան բերելուց (ի դեպ, ոուսաստանցի իրավապահներն այդ քայլով, նախևաոաջ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց երկրի՝ ՌԴ դատարանի նկատմամբ) ու ճաղավանդակներում նստեցնելուց, ապա այդ գործով հայազգի մեղադրող նշանակելն արդեն կարծես ամեն ինչ իր տեղն է գցում՝ ի ցույց դնելով ռուսական քաղաքականության բացառիկ ցինիզմը ողբերգության նկատմամբ: