«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը իր հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Քոչարյանները սկսել են իրենց աջակիցներին տեղավորել սեփական ամենատարբեր բիզնեսներում, նշել էինք մի քանի նման օրինակներ։
Վերջերս էլ նկատեցինք, որ հակաիշխանական դիրքերից հանդես եկող, 5-րդ ալիքի, «Երևան թդեյ» կայքի եթերից մշտապես ելույթ ունեցող Արեն Ապիկյանը հայտնվել է Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Նա այդտեղ զբաղեցնում է խորհրդի անդամի պաշտոն։
Փաստորեն, Քոչարյաններն իրենց աջակիցներին ոչ միայն փողով են հավաքագրում, այլև՝ պաշտոններ առաջարկելով և խոստանալով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					