Ապրիլի 8-ին կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ թիկունքից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը՝ պահանջելով ոսկեղենը փոխանցել իրեն, հայտնում էshamshyan.com-ը։
Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ։