«Չորրորդ Իշխանություն» օրաթերթը գրում է. «Ըստ իրավապահ մարմինների մոտ կանգնած մեր աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում:

Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում:

Սակայն վերջին շրջանւմ նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողները:

Եվ ահա այս ամենին վերջ տալու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում  խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ «շմոն»»: