«Առաջին լրատվական»-ի եթերում դիետոլոգ Լիդիա Այվազյանը հայտնել է, որ ճարպակալումն ամբողջ աշխարհում հասել է ահռելի տեմպերի, և կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես գեր մարդկանց համար:
«Կորոնավիրուսային վարակվածության դեպքում ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ընթացքը ծանր է լինում, ծանր դեպքերի 80 տոկոսի դեպքում հիվանդները գեր մարդիկ են: Ճարպակալում ունեցող մարդկանց սիրտը ծանրաբեռնված է աշխատում, ունեն աթերոսկլերոզ՝ նրանց անոթները վատ են արյուն մատակարում, և թթվածնի մատակարարումը էլ ավելի է դժվարանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում»,- նշել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: