Մաշկաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշ
Bfmtv.com-ը գրում է․ Կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ է հայտնաբերվել ֆրանսիացի մաշկաբանների կողմից: Մաշկաբանների և վեներոլոգների ազգային սինդիկատի մասնագետները կորոնավիրուսով վարակվածների մաշկի վրա նկատել են կարմիր ցաներ։
Նշվում է, որ դրանք երբեմն ցավոտ են լինում: Պարզվել է, որ ցանի և վիրուսի միջև կապ կա: Այդ ախտանիշի մասին նշել են մոտ 400 մաշկաբան։
Դեռ չի հաջողվել որոշել կարմիր ցաների բնույթը, սակայն գիտնականները կարծում են, որ դրանք օրգանիզմում հայտնված վիրուսի պատճառով է:
Հետազոտողները հորդորել են ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, որոնց մաշկի վրա նման դրսևորումներ են նկատվում, եթե նույնիսկ նրանք չունեն շնչառական ախտանիշներ: